Գլխավոր Լրահոս

Թուրքիայի խորհրդարանը կանաչ լույս վառեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Թուրքիայի խորհրդարանը կանաչ լույս վառեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Որոշումը կայացվել է հունվարի 23-ին կայացած նիստի ժամանակ, որի ընթացքում Թուրքիայի խորհրդարանում շվեդական կողմի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու վերաբերյալ օրինագծին կողմ է քվեարկել նիստին մասնակցած 346 պատգամավորից 287-ը։ Դեմ է քվեարկել 55 պատգամավոր, իսկ ձեռնպահ՝ 4-ը։

Չնայած՝ արձանագրության վավերացումը պետք է հաստատի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այն այլևս ընթացակարգային գործընթաց է ենթադրում, քանզի Թուրքիայի նախագահը վերջերս բանավոր համաձայնություն էր տվել գործընթացին։

Շվեդիան Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին միանալու հայտ էր ներկայացրել 2022-ի ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, որին ի պատասխան՝ Թուրքիան մի շարք պահանջներ էր առաջ քաշել։ Դրանցից առաջնայինը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (ՊԿԿ) համակիրների արտահանձնման և տեղերում նրանց  գործունեությունը սահմանափակելուն էր վերաբերում։ 

Թուրքիայի հավանությամբ՝ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցեց նախորդ տարվա գարնանը, այնինչ Շվեդիայի հարցը մնում էր առկախված։ Անկարան պնդում էր, որ շվեդական կողմը երկրի ներսում դիմի ընդհուպ մինչև սահմանադրական փոփոխությունների։

Թեմա

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում