Գլխավոր Լրահոս

Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև. Էրդողան

Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև. Էրդողան

Անկարան պատրաստ է միջնորդական աջակցություն ցուցաբերել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացման նպատակով. ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 30-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությանը:

Հաղորդագրության մեջ նշում է, որ երկու առաջնորդները մանրամասն քննարկել են տարածաշրջանում սրվող ռազմական իրավիճակը և դրանից բխող անվտանգային ռիսկերը: Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան հանձնառու է միջնորդի դեր ստանձնել՝ նպաստելու առկա խնդիրների լուծմանը և կայունության հաստատմանը:

Բացի այդ, Թուրքիայի նախագահը տեղեկացրել է իր իրանցի գործընկերոջը, որ նույն օրը մայրաքաղաք Անկարայում կընդունի Իրանի արտաքին գործերի նախարարին՝ շարունակելու երկկողմ և տարածաշրջանային օրակարգի շուրջ խորհրդակցությունները:  

Այսօր Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն էլ հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա օգտագործել իր ցամաքային կամ օդային տարածքը Իրանի դեմ ռազմական գործողությունների համար:

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին հնարավոր նոր ռազմական հարվածների մասին՝ հայտարարելով, որ դեպի երկրի ափեր է ուղևորվում հսկայական նավատորմ, որը պատրաստ է գործել «արագությամբ և բռնությամբ», եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղան։ Այս սպառնալիքները հաջորդել են Իրանում տեղի ունեցած ներքին բողոքի ակցիաներին, որոնք ճնշվել էին կոշտ ուժի կիրառմամբ։

Ի պատասխան Վաշինգտոնի հռետորաբանության՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրենց զինված ուժերի «մատը ձգանին է»՝ հզոր հակահարված տալու ցանկացած ագրեսիայի։ Նա ընդգծել է, որ «12-օրյա պատերազմից» քաղված դասերը Թեհրանին հնարավորություն են տվել արձագանքել առավել ուժգին։ Այդուհանդերձ, իրանական կողմը պնդում է, որ դեռ պատրաստ է փոխշահավետ միջուկային գործարքի՝ վերահաստատելով, որ միջուկային զենքի ստեղծումն իրենց ծրագրերում ներառված չէ։

Կարդացեք նաև՝ Իրանի դեմ պատերազմ սկսելը սխալ կլինի, դիվանագիտական լուծումը հնարավոր է. Ֆիդան

Իրանը սպառնում է աննախադեպ պատասխան տալ ԱՄՆ-ի հնարավոր հարվածին

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում