Գլխավոր Լրահոս

Իրանի զինված ուժերը պատրաստ են հզոր հակահարվածի. Արաղչի

Իրանի զինված ուժերը պատրաստ են հզոր հակահարվածի. Արաղչի

«Մեր քաջարի զինված ուժերը պատրաստ են՝ մատը ձգանին, անհապաղ և հզոր պատասխան տալ մեր սիրելի հայրենիքի ցամաքի, օդի և ծովի դեմ ուղղված ՑԱՆԿԱՑԱԾ ագրեսիայի»,-  X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ 

Իրանի գլխավոր դիվանագետի խոսքով՝ «12-օրյա պատերազմից» քաղված դասերը հնարավորություն են տվել Իրանին արձագանքել առավել ուժգին և արագ։ 

Արաղչին միաժամանակ շեշտել է, որ Իրանը շարունակում է ողջունել արդար և փոխշահավետ միջուկային գործարքը, որը կերաշխավորի երկրի՝ խաղաղ միջուկային տեխնոլոգիաներ ունենալու իրավունքը և կբացառի միջուկային զենքի ստեղծումը։ Նա հավելել է, որ նման զենքը տեղ չունի իրենց անվտանգային հաշվարկներում, և Թեհրանը երբեք չի ձգտել տիրանալ դրան։

Արաղչիի այս հայտարարությունը հաջորդում է Վաշինգտոնից հնչող կոշտ հռետորաբանությանը։ 

«Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. այն շարժվում է արագ, մեծ ուժով, ոգևորությամբ և նպատակասլացությամբ»,- իր Truth Social սոցիալական հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ զգուշացնելով Թեհրանին հնարավոր նոր ռազմական հարվածների մասին։ 

Թրամփի խոսքով՝ այս ուժերը «պատրաստ են և ունակ» կատարելու իրենց առաքելությունը «արագությամբ և բռնությամբ», եթե Իրանը հապաղի վերադառնալ բանակցությունների սեղան։

ԱՄՆ նախագահի այս սպառնալիքները հնչում են Իրանում տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերի և դրանց նկատմամբ կիրառված կոշտ ուժի ֆոնին, ինչի արդյունքում, ըստ տարբեր աղբյուրների, հազարավոր մարդիկ են զոհվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում