Գլխավոր Լրահոս

«Օլդ սիթի»-ի տնօրեն Գևորգ Մաչանյանը որպես մեղադրյալ կներգրավվի «Հայ փոքրիկ երգիչներ»-ի շենքի գործով

«Օլդ սիթի»-ի տնօրեն Գևորգ Մաչանյանը որպես մեղադրյալ կներգրավվի «Հայ փոքրիկ երգիչներ»-ի շենքի գործով

Հունվարի 29-ին դատարանը բավարարել է «Հայ փոքրիկ երգիչներ»-ի փաստաբան Արթուր Մանուկյանի բողոքը և որոշել գործում որպես մեղադրյալ ներգրավել շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Մաչանյանին: Այդ մասին հայտնում են «Հայ փոքրիկ երգիչներ»-ի մամուլի ծառայությունից։

Արամի 23 հուշարձան-շենքի հարևանությամբ 2018-ին իրականացրած շինարարության հետևանքով մասնակի փլուզվել էր «Հայ փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբին պատկանող հուշարձան շենքը։ Հարուցվել էր քրեական գործ, արդեն 5 տարի այս գործը ձգձգվում է։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Փլուզման մասով ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել էր քրեական գործ, որի հիմնական քննությունը վարում է քննիչ Խաչատուր Գալստյանը։

 Վերջինս մոտ 5 տարի գործն անհարկի ձգձգելուց հետո հիմնական մեղադրյալների ցանկից ապօրինաբար հանեց շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Մաչանյանին, 2 անձի մասով քրեական գործն ուղարկեց դատարան, ապա մնացած մասով անհիմն կերպով կարճեց քրեական գործը։

Ընդ որում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված բոլոր բողոքները և դիմումները մնացին անհետևանք։ 

«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցության փաստաբան Արթուր Մանուկյանը քրեական գործը վերաբացելու և Գևորգ Մաչանյանին մեղադրյալների ցանկում ներգրավելու հայցով դիմեց դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Բալայանը և Նելլի Բաղդասարյանը կայացրին որոշումներ՝ Գևորգ Մաչանյանի և ընդհանուր քրեական գործի կարճման որոշումները վերացնելու մասին, իսկ դրանց դեմ դատախազության և Գևորգ Մաչանյանի պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքները դատավորներ Վազգեն Ռշտունին և Լուսինե Հովհաննիսյանը մերժեցին և գործն ուղարկեցին նորից քննության:

Դրանից հետո քննիչը կատարեց ակնհայտորեն ձևական նախաքննություն, և դատախազի հետ  դարձյալ անհիմն կերպով քրեական գործը կարճեցին և կրկին անհիմն կերպով վերացրին Գևորգ Մաչանյանի մեղադրանքը։ ՀՓԵ-ի փաստաբանը այս որոշումը դարձյալ բողոքարկեց դատարանում, նիստը նշանակվեց հունվարի 26-ին։

Եվ ահա այսօր  դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի գլխավորությամբ, օբյեկտիվ և արդարացի կերպով բավարարեց  «Հայ փոքրիկ երգիչներ»-ի փաստաբան Արթուր Մանուկյանի բողոքը և նորից գործում որպես մեղադրյալ ներգրավվեց շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Մաչանյանին»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում