Գլխավոր Լրահոս

Թափառող կենդանիներից տուժելու դեպքերն ավելանում են, ստերջացման մրցույթները հաճախ չեն կայանում

Թափառող կենդանիներից տուժելու դեպքերն ավելանում են, ստերջացման մրցույթները հաճախ չեն կայանում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck 

Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը Ազգային ժողովում hունվարի 26-ին «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում և լուծման տարբերակները» խորագրով աշխատանքային քննարկման ժամանակ խոսել էր առկա խնդիրների մասին՝ ներկայացնելով տվյալներ թափառող կենդանիների ստերջացման աշխատանքների վերաբերյալ Հայաստանի մարզերում և Երևանում։ 

#CivilNetCheck-ը փորձել է հասկանալ՝ որ մարզերում է կենդանիների ստերջացում իրականացվում, ինչպես նաև ձեռք է բերել տվյալներ, թե վերջին տարիներին թափառող կենդանիներից տուժելու հետևանքով բուժօգնության դիմելու քանի դեպք է եղել  և հակառակը՝ քաղաքացիների կողմից թափառող կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու քանի դեպք է արձանագրվել։

Քաղաքացիների՝ թափառող կենդանիներից տուժելու հետևանքով բուժօգնության դիմելու դեպքերն ավելանում են

Եթե 2019-ին թափառող կենդանիների կողմից տուժելու կապակցությամբ բուժօգնության է դիմել 1 602 քաղաքացի, ապա 2023-ին դիմածների թիվը հասել է 3 916-ի՝ կրկնակի շատ։

Չնայած ահազանգերի աճին՝ թափառող կենդանիների ստերջացում ամբողջությամբ իրականացվում է միայն Տավուշի, Արմավիրի մարզերում և Երևանում։

Աշխատանքային քննարկման ժամանակ Ոստիկանության պետի տեղակալը հայտնեց, որ մի շարք մարզերում և համայնքներում կենդանիների ստերջացման համար մրցույթներ չեն հայտարարվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, իսկ որոշ մարզերում և համայնքներում հակառակն է տեղի ունեցել՝ հայտարարվել է մրցույթ, սակայն մասնակիցներ չեն եղել։

Քիչ չեն նաև մարդկանց կողմից դաժան վերաբերմունքի դեպքերը թափառող կենդանիների նկատմամբ։ Համացանցում պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր են տարածվում տուժած կենդանիների վերաբերյալ, մինչդեռ քիչ դեպքերում է քրեական գործ հարուցվում։ 2023-ին արձանագրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 45 հանցագործություն, քննության արդյունքում դրանցից ոչ մեկը չի ուղարկվել դատարան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում