Գլխավոր Լրահոս

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն կայցելի Հայաստան։ Այդ մասին նա հայտնել է RTL ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Շուտով կմեկնեմ Հայաստան խորհրդարանականների և արդյունաբերողների մեծ պատվիրակության հետ միասին։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի պաշտպանության և զինված ուժերի նախարարը Հայաստան է մեկնում»,- ասել է Լըկորնյուն:

Երեկ՝ փետրվարի 21-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։ Ֆրանսիան նաև «Բաստիոն» զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում