Գլխավոր Լրահոս

Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին

Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին

Փետրվարի 23-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին:

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիան Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։

Պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի պաշտպանության և զինված ուժերի նախարարը Հայաստան է ժամանել։

Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։ Ֆրանսիան նաև «Բաստիոն» զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան։

https://civilnet.am/news/765498/%d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%bd%d6%85%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d6%84%d5%ab-%d5%bc%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b6%d5%a5%d6%80-%d6%87-%d5%a3%d5%ab%d5%b7%d5%a5%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%a1%d6%80%d6%84%d5%a5%d6%80/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում