Հունգարիայի կառավարությունը մտադիր է ամրապնդել Ադրբեջանի հետ տնտեսական կապերը: Այս մասին Բուդապեշտում հայտարարել է Հունգարիայի կառավարությանը կից արտաքին գործերի պետնախարար Պետր Սժիժատոն ադրբեջանական պատվիարկության հետ հանդիպմանը, հաղորդում է APA-ն:
Ադրբեջանական պատվիրակությունը տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ Հունգարիայում է երկկողմ գործարար շրջանակների բիզնես ֆորումին մասնակցելու նպատակով:
Պետնախարարի խոսքով՝ հունգարական ընկերությունները Ադրբեջանի հետ կարող են համագործակցել ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում:
Մուստաֆաևը, իր հերթին, հիշեցրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այս ամառ Ադրբեջան կատարած այցի մասին՝ նշելով, որ ադրբեջանա-հունգարական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են:
Հանդիպմանը հաջորդել է երկկողմ մի շարք համաձայնագրերի ստորագրումը:
Civilnet











