Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են կնքել

Հայաստանն ու Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են կնքել

Հայաստանն ու Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են կնքել, որը կուղարկվի խորհրդարան վավերացնելու համար։ Համապատասխան հարցն ընդգրկված է կառավարության մարտի 7-ի նիստի օրակարգում։

2018-ին Հայաստանը Հունաստանին առաջարկել է համաձայնագիր կնքել ռազմատեխնիկական համագործակցության հարցերով, իսկ 2023-ի դեկտեմբերի 14-ին այն ստորագրվել է Հայաստանի ու Հունաստանի պաշտպանության նախարարների միջև։ 

Համաձայնագրով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան:

«Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարևորագույն  ոլորտներ, ինչպիսիք են՝ զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում»,- նշված է որոշման հիմնավորումներում։ 

Համաձայնագիրն իրականացնելու և համագործակցությունը դյուրացնելու նպատակով նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով։ 

https://civilnet.am/news/766753/%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ba%d5%b6-%d5%b2%d5%a5%d5%af%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%a8-%d5%b0%d5%b6%d5%a1%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b0%d5%b6%d5%a4%d5%af%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf-%d6%84%d5%a1%d5%bc%d5%a1%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8/

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը մարտի 4-ին պաշտոնական այցով Երևանում էր։ Նա Հայաստանի պաշտպանության նախարարի հետ պայմանավորվել էր նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում