Գլխավոր Լրահոս

Քաղաքացիների մեծամասնությունը կառավարության ամենամեծ ձախողումը համարում է Արցախի կորուստը․ հարցում

Քաղաքացիների մեծամասնությունը կառավարության ամենամեծ ձախողումը համարում է Արցախի կորուստը․ հարցում

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հասարակական կարծիքի հարցում է իրականացրել Հայաստանում: Տվյալները հավաքվել են ամբողջ Հայաստանի տարածքում 2023-ի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով։ Հարցմանն ընդգրկվել է 18 տարին լրացած 1 508 ՀՀ քաղաքացի։

Ըստ հարցման` ՀՀ քաղաքացիները քաղաքական կամ հասարակական գործիչներից ամենից շատ շարունակում են վստահել Նիկոլ Փաշինյանին՝ 17%, երկրորդը Արարատ Միրզոյանն է` 5%-ով, երրորդը՝ Արամ Սարգսյանը՝ 4%-ով, հաջորդում են Ալեն Սիմոնյանն ու Ռոբերտ Քոչարյանը, համապատասխանաբար, 3 և 2 տոկոսներով։ Հարցման մասնակիցների 60%-ը նշել է, որ որևէ քաղաքական գործչի չի վստահում։

Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, հարցվածների 17%-ն իր ձայնը կտար «Քաղաքացիական պայմանագրին», 3%-ը «Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը», 3%-ը «Իմ քայլը» դաշինքին։ 3%-ը կքվեարկեր «Հայաստան» դաշինքի օգտին, 2%-ը՝ ՀՀԿ-ի, 2%-ը «Բարգավաճ Հայաստանի», այդքան էլ՝ Վարդան Ղուկասյանի (Դոգ) «Հանրային ձայն» կուսակցության։

2023-ի տարեսկզբին արված հարցման համեմատ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրացել է 3%-ով։ Իշխող ուժին ձայն տվողների թիվը ևս մեծացել է՝ 21-ից դառնալով 23%:

Քաղաքացիների 48%-ը նոր քաղաքական կուսակցությունների անհրաժեշտություն է տեսնում։ Ընդ որում, նոր ուժերի ավելի շատ ցանկանում են տեսնել 18-29 տարեկան անձինք։

Վերջին վեց ամիսների ընթացքում կառավարության ամենամեծ ձախողումը, ըստ հարցման մասնակիցների 36%-ի, Արցախի կորուստն է։ 11%-ը կարծում է, որ գործադիրը ձախողել է արտաքին քաղաքականությունը, 6%-ը՝ կադրային քաղաքականությունը։ Որպես կառավարության ամենամեծ ձեռքբերում քաղաքացիները նշել են բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը՝ 17%, գերիների վերադարձը՝ 14%։ 28%-ի կարծիքով վերջին վեց ամիսներին կառավարությունը որևէ ձեռքբերում չի ունեցել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում