Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ քննարկել է խաղաղության գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ՝ Բրյուսելում ընթացող Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում։
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։
«Ընդգծվել է 2023-ի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածման կարևորությունը: Ըստ որոնց՝ Հայաստանն ու Ադրբեջանը 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կիրականացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով»,- ասված է հաղորդագրությունում։
https://civilnet.am/news/700002/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a2%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%bd%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%b4-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%bf%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6%d5%9d-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%b4%d5%b5%d5%a1%d5%b6%d6%81-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d6%84%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b4%d5%a2%d5%b8%d5%b2%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8/Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցությունից, որի շրջանակում նախատեսված էր հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հնգակողմ ձևաչափով հանդիպմանը պետք է մասնակցեին Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարները, ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Հնգակողմի փոխարեն Գրանադայում տեղի էր ունեցել քառակողմ հանդիպում՝ Փաշինյանի, Մակրոնի, Շոլցի և Միշելի մասնակցությամբ, որի արդյունքներով ընդունվել էր հայտարարություն։
Civilnet










