Գլխավոր Լրահոս

Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը քննարկվելու է ՀՀ տնտեսական դիմակայունության հարցը․ Պետդեպ

Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը քննարկվելու է ՀՀ տնտեսական դիմակայունության հարցը․ Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա։

Միլլերը չի բացառել, որ հանդիպմանը քննարկվեն նաև հայ-ադրբեջանական խնդիրները:

«Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և հասցեագրել մարդասիրական կարիքները»,- մարտի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպի խոսնակը։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։

Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել է, թե Վաշինգտոնի և Բրյուսելի «հայամետ» կեցվածքը կարող է Հայաստանի մոտ թյուր պատկերացումներ ստեղծել, թե Եվրամիությունն ու Միացյալ Նահանգների կարող են նրան օգնել Ադրբեջանի դեմ պայքարում․ «Եթե Հայաստանը որևէ ապակայունացնող քայլի դիմի, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները կկիսեն պատասխանատվությունը»,- հայտարարել է այդ երկրի ԱԳՆ-ը։

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, թե բյուսելյան եռակողմ հանդիպումը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման, շեշտել է, որ այն նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել:  

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը հող է նախապատրաստում հնարավոր սադրանքի համար․ «Ընդհանրապես, անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունների հետ կապված միանշանակ մեկնաբանություն տալը»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում