Գլխավոր Լրահոս

Բաքուն Վաշինգտոնին և Բրյուսելին մեղադրել է «հայամետ» դիրքորոշման համար

Բաքուն Վաշինգտոնին և Բրյուսելին մեղադրել է «հայամետ» դիրքորոշման համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է՝ «եթե Հայաստանը որևէ ապակայունացնող քայլի դիմի, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները կկիսեն պատասխանատվությունը»։

Բաքվի կողմից նման հայտարարության առիթ է հանդիսացել 2024-ի ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը, որը տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի մասնակցությամբ։

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը պնդել է, որ Վաշինգտոնի և Բրյուսելի «հայամետ» կեցվածքը կարող է Հայաստանի մոտ թյուր պատկերացումներ ստեղծել, թե Եվրամիությունն ու Միացյալ Նահանգների կարող են նրան օգնել Ադրբեջանի դեմ պայքարում։

«Այն ժամանակամիջոցնում, երբ միջազգային իրավունքի և սկզբունքների հիման վրա աննախադեպ հնարավորություն է ստեղծվել խաղաղության, կայունության և անվտանգության համար, ևս մենակ անգամ կոչ ենք անում  բոլոր երկրներին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող ենք խաղաղության ջանքերին հակասել և տարածաշրջանում նոր էսկալացիայի ու լարվածության պաատճառ հանդիսանալ»,- ասված է այդ երկրի արտգործնախարարության մարտի 27-ին տարածած հայտարարությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում