Գլխավոր Լրահոս

Թուրքիայի ԱԳՆ-ը Հայաստանին հորդորում է Ադրբեջանին փոխանցել ականազերծման «ճշգրիտ քարտեզները»

Թուրքիայի ԱԳՆ-ը Հայաստանին հորդորում է Ադրբեջանին փոխանցել ականազերծման «ճշգրիտ քարտեզները»

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին հորդորում է Ադրբեջանին փոխանցել ականազերծման «ճշգրիտ քարտեզները»։ Թուրքիայի ԱԳՆ-ը նման հայտարարություն է տարածել ապրիլի 4-ին՝ ականազերծման միջազգային օրվա առթիվ։

«Մենք կիսում ենք Ադրբեջանի մտահոգությունը, որի ազատագրված տարածքներում առկա են բազմաթիվ ականներ: Կոչ ենք անում Հայաստանին ականների ճշգրիտ քարտեզներ փոխանցել Ադրբեջանին»,- ասված է հայտարարությունում։

***

2021-ին մի քանի անգամ առանց նախապայմանների հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ Այս տարվա սկզբին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ, որոնք ի հայտ են եկել ԼՂ նախկին զինծառայողների շրջանում արված հարցումների ընթացքում։

Ադրբեջանական կողմը նշում է, որ 2020-ի պատերազմի ավարտից մինչև օրս ականի պայթյունից տուժել է 342 քաղաքացի ադրբեջանցի։ Նրանցից որոնցից 65-ը զոհվել են, այդ թվում ՝ 3 լրագրող, իսկ 65 զոհերից 50-ը քաղաքացիական անձինք են եղել։

Բաքուն պնդում է, թե հայկական կողմի տրամադրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է։ Երևանն ի պատասխան հայտարարում է՝ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում