Գլխավոր Լրահոս

Այսօր Բրյուսելում կկայանա Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը

Այսօր Բրյուսելում կկայանա Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այսօր՝ ապրիլի 5-ին, նախատեսված է Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

Եռակողմ հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով 14:00-ին։

Բրյուսել այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:

***

ԱՄՆ Պետդեպարտամենտը, արձագանքելով Ադրբեջանից հնչող մտահոգություններին,  հայտարարել է, որ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը քննարկվելու է Հայաստանի բարեփոխումներին և ժողովրդավարությանը, տնտեսությանը վերաբերող հարցեր։ Ըստ Պետդեպի՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն այս հանդիպման օրակարգում չէ:

Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել էր, թե Վաշինգտոնի և Բրյուսելի «հայամետ» կեցվածքը կարող է Հայաստանի մոտ թյուր պատկերացումներ ստեղծել, թե Եվրամիությունն ու Միացյալ Նահանգների կարող են նրան օգնել Ադրբեջանի դեմ պայքարում․ «Եթե Հայաստանը որևէ ապակայունացնող քայլի դիմի, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները կկիսեն պատասխանատվությունը»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ապրիլի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է, որ եռակողմ հանդիպումը ուղղված չէ Ադրբեջանի դեմ։ Ալիևն իր հերթին նշել է, որ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը կսրի լարվածությունը Հարավային Կովկասում և նոր բաժանարար գծեր կստեղծի՝ խաղաղություն հաստատելու փոխարեն:

Թուրքիան և Ռուսաստանը ևս մտահոգություն էին հայտնել ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման առնչությամբ։ Ըստ Անկարայի՝ այն կխախտի չեզոքությունը, «որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար»։ Մոսկվան էլ կարծում, թե հանդիպման նպատակն իրեն Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում