Ameriabank-ը վաճառվեց

Ameriabank-ը հայտնում է բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունների մասին: Գործարքը, որի մասին հայտարարվել էր փետրվարին, կնքվել է։
Ameriabank-ի նոր բաժնետերերն են՝ Bank of Georgia Group PLC («Բենք օֆ Ջորջիա Գրուփ» ՓիԷլՍի»)`մոտ 60 տոկոս, Bank of Georgia JSC («Բենք օֆ Ջորջիա» Ջեյէսսի»)` մոտ 30 տոկոս ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ՝ մոտ 10 տոկոս:
Փետրվարի 19-ին Մեծ Բրիտանիայում գրանցված Bank of Georgiа-ն տեղեկացրել էր, որ Ameriabank-ի բաժնետոմսերը 303,6 մլն դոլարով գնելու պայմանավորվածություն է ձեռք բերել։ Ameriabank-ի 49 տոկոսի բաժնետերը Ռուբեն Վարդանյանն էր, որն այժմ գտնվում է Բաքվի բանտում։
Civilnet










