ԱՄՆ-ը հնարավոր է շտապօգնության զրահապատ մեքենաներ տրամադրի Հայաստանին․ դեսպան

Միացյալ Նահանգները և Հայաստանը շատ ակտիվ և բովանդակալից քննարկումներ են ունենում անվտանգության և պաշտպանության ոլորտում, «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Հարցին, թե կա՞ քննարկում ԱՄՆ-ից Հայաստան զենք ու ռազմամթերք մատակարարելու շուրջ, դեսպանը պատասխանել է․
«Մենք շարունակական քննարկում ունենք, թե ինչ կարող է Հայաստանին անհրաժեշտ լինել ռազմական ոլորտում։ Արդեն պայմանավորվել ենք մի քանի բանի շուրջ։ Այդ պայմանավորվածություններից մի բան կարող եմ առանձնացնել՝ Հայաստանը խնդրել էր շտապօգնության զրահապատ մեքենաներ, որոնցով նրանք կարող են մտնել հակամարտության տարածք, և այդ մեքենաներով տեղափոխվող մարդիկ պաշտպանված կլինեն: Մենք արդեն պայմանավորվել ենք, որ առաջ ենք գնալու այս հարցում, և այժմ աշխատում ենք դրա իրագործման եղանակների վրա, որպեսզի կարողանանք տրամադրել այդ օգնությունը»։
Civilnet










