Գլխավոր Լրահոս

Ինչպես կարող է Իսրայելը պատասխանել Իրանի հարձակմանը․ Stratfor-ի կանխատեսումը 

Ինչպես կարող է Իսրայելը պատասխանել Իրանի հարձակմանը․ Stratfor-ի կանխատեսումը 

Այս գիշեր Իրանը ԱԹՍ-ներով, բալիստիկ և թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել Իսրայելին, ինչը Մերձավոր Արևելքում կարող է հանգեցնել ռազմական նոր էսկալացիայի։ Ամերիկյան Stratfor հետազոտական կենտրոնը կանխատեսումներ է արել, թե ինչպիսին կարող է լինել Իսրայելի պատասխանը Իրանի հարվածներին։

Իսրայելի ռազմական պատասխանի տարբերակները ներառում են հարվածներ Իրանի դաշնակիցներին և պրոքսի ուժերին Լիբանանում, Սիրիայում, Իրաքում և Եմենում, ինչպես նաև թիրախներ հենց Իրանում: 

Ըստ վերլուծական կենտրոնի՝ Իսրայելը հարվածներ կհասցնի՝ նպատակ ունենալով կանխել իր վրա իրանական ուղղակի հարձակումների կրկնությունը: Իսրայելի պատասխանը մասամբ պայմանավորված կլինի Իսրայելի կառավարության՝ Իրանի հետ բացահայտ առճակատման ռիսկի ընկալման այն աստիճանով, թե որքանով է ԱՄՆ-ն աջակցում իր պատասխան գործողություններին և ինչպիսին է Իրանի դեմ էսկալացիոն գործողությունների հանրային աջակցությունը: 

Իսրայելը կարող է ինտենսիվ ավիահարվածներ հասցնել Իրանի պրոքսի ուժերին Լիբանանում, Սիրիայում և Իրաքում, որտեղ նախկինում բազմաթիվ հարձակումներ է իրականացրել՝ կենտրոնանալով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտների և պաշտոնյաների վրա։ Սա կարող է տարածվել նաև Իրանի դիվանագիտական կառույցների վրա, ինչպիսին ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դիվանագիատական ներկայացուցչությանը հասցված հարվածն էր: 

Հարվածներ կարող է են հասցվել նաև Եմենի հութիներին և/կամ այնտեղ տեղակայված իրանցիներին, թեև նման հարվածները, ամենայն հավանականությամբ, կպահանջեն ԱՄՆ-ի աջակցությունը: 

Իսրայելը կարող է դիտարկել նաև իր դեմ Իրանից արձակված հրթիռների տեղակայման վայրերին ու ենթակառուցվածքներին հարվածները, սակայն այդ գործողությունը բարդ է Իսրայելի ռազմաօդային ուժերի համար, դրա համար կպահանջվի ԱՄՆ աջակցությունը, և դա կարող է իրականացվել հարվածների մի քանի փուլով։

Ըստ Stratfor-ի՝ Իսրայելի գործողությունները կարող են նաև ներառել օդային հարվածներ Սիրիայում Իրանի օբյեկտներին կամ առանձին թիրախների։ 

Լիբանանում հարվածների թիրախ կարող են դառնալ ոչ միայն Հեզբոլլահը, այլև երկրի խորքում օբյեկտները։ Stratfor-ի վերլուծաբանները հնարավոր են համարում նաև սահմանափակ ցամաքային գործողությունները Լիբանանում։

Ըստ ամերիկյան վերլուծական կենտրոնի մասնագետների՝ Իսրայելի ռազմական տարբերակները սահմանափակվում են ոչ միայն օդային և անօդաչու թռչող սարքերի հզորությամբ, այլև նրա մշակած Jericho II և Jericho III բալիստիկ հրթիռների՝ պատերազմում կիրառած չլինելու հանգամանքով։ Jericho II և Jericho III բալիստիկ հրթիռները ստեղծվել են 1991-ի Ծոցի պատերազմի ժամանակ Իսրայելի վրա իրաքյան Scud հրթիռների հարձակումներին ի պատասխան: Իսրայելը դրանք երբևէ պատերազմական իրավիճակում չի կիրառել։  

Ըստ Stratfor-ի՝ եթե Իսրայելը ուղղակիորեն հակադարձի Իրանին՝ ԱՄՆ-ի և այլ երկրների աջակցության մակարդակը էական կլինի որոշելու, թե արդյոք ճգնաժամը կծավալի Իսրայելից և Իրանից անդին: 

Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, Իսրայելին կդրդի սահմանափակելու պատասխան գործողությունները՝ փորձելով զերծ մնալ ճգնաժամի սրացումից։ Իրանի տարածքում իսրայելական կործանիչների մասնակցությամբ պատասխան հարվածների համար կարող է հարկավոր լինել ԱՄՆ օդային աջակցությունը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում