Գլխավոր Լրահոս

Իրանի Գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ գործողությունն ավարտված են համարում

Իրանի Գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ գործողությունն ավարտված են համարում

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ շարունակել գործողությունն Իսրայելի դեմ, գործողությունն ավարտված է համարում։  

«Գործողությունն իրականացվել է, քանի որ սիոնիստական ռեժիմը հատել է Իրանի կարմիր գիծը, և դա անընդունելի է»,- ասել է Բաղերին, հաղորդում է իրանական Irna գործակալությունը։

«Սիոնիստական ռեժիմի՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը թիրախավորելու և Սիրիայի կառավարության հրավերով այդ երկրում ներկա իրանցի իրավախորհրդատուներին նահատակելու արարքը կարմիր գծերի հատում էր, որը բոլոր երկրները, բացառությամբ սիոնիստական ռեժիմի երկու-երեք կողմնակիցների, դատապարտել են»,- ասել է նա։

Շաբաթ - լույս կիրակի գիշերը Իրանը թևավոր և բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով խոշոր հարձակում է ձեռնարկել Իսրայելի դեմ։ Իսրայելական կողմը պնդում է, որ խոցել է հրթիռների և անօդաչուների մեծ մասը։

Տե՛ս նաև՝

Իրանը հարվածել է Իսրայելին. Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օգնել է խոցել գրեթե բոլոր հրթիռներն ու անօդաչուները

Ինչպես կարող է Իսրայելը պատասխանել Իրանի հարձակմանը․ Stratfor-ի կանխատեսումը 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում