Գլխավոր Լրահոս

Ժամանակն է լուծարելու Մինսկի խումբը․ Ալիև

Ժամանակն է լուծարելու Մինսկի խումբը․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Ժամանակն է լուծարելու Մինսկի խումբն ու դրա հետ կապված ինստիտուտները»։

«Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ և գոյություն չունի, ժամանակն է լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները: Ադրբեջանական կողմը բարձրացրել է այդ հարցը, և որևէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի դրան»,- ասված է Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Հանդիպմանը Ալիևը դժգոհել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ քայլեր չի ձեռնարկել «ադրբեջանական տարածքները օկուպացիայից ազատելու» ուղղությամբ: Ըստ Ալիևի՝ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացվող բանակցային գործընթացը «ծառայել է ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակությանը»:

https://civilnet.am/news/775742/%d5%ba%d5%a1%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%bb%d5%a1%d5%af%d6%81%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d6%87-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6%e2%80%a4-%d5%a5%d5%a1%d5%b0%d5%af-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d5%b2-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b0/

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում