Գլխավոր Լրահոս

«Խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար և միջազգային իրավունքի վրա հիմնված»․ Բայրամով

«Խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար և միջազգային իրավունքի վրա հիմնված»․ Բայրամով

«Անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորքի հետ հանդիպման ժամանակ։ Մայիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսին Բայրամովը հույս է հայտնել, որ կողմները «հնարավորինս արագ կհասնեն համակողմանի և մշտական համաձայնության»։

«Սպասումները տեղին և իրատեսական պետք է լինեն, քանի որ գործընթացը բավականին բարդ է։ Ադրբեջանական կողմի համար խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար և միջազգային իրավունքի վրա հիմնված փաստաթուղթ, որն ապագայում կբացառի բանակցային սեղանին որևէ կասկածելի հարցի առկայություն»,- նշել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մամուլի ասուլիսին դրական է որակել մայիսի 10-11-ը Ալմաթիում կայացած բանակցությունները՝ դրանք հերթական քայլը համարելով խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին։

«Դա մեծ, թե փոքր քայլ էր՝ վերջում կերևա, սակայն ասեմ, որ գործընթացի կարևոր մաս է։ Մենք ընդգծել ենք, որ կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները։ Կարծում եմ՝ մոտ ապագայում դրա ականատեսը կլինենք»,- ասել է Բայրամովը՝ կարևորելով հայ-ադրբեջանական բանակցությունների երկկողմ բնույթը։

***

Մայիսի 10-11-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբերջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր։ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը նշել է, որ Ալմաթիի բանակցությունները կառուցողական են անցել։ Հանդիպումը դրական է որակել նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում