Գլխավոր Լրահոս

Թուրքիան հույս ունի՝ հայ-ադրբեջանական բանակցությունները խաղաղության կհանգեցնեն

Թուրքիան հույս ունի՝ հայ-ադրբեջանական բանակցությունները խաղաղության կհանգեցնեն

Մայիսի 28-ի երեկոյան Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական բանակցություններին, հաղորդում են թուրքական թերթերը։

Խորհրդակցության արդյունքում ընդունած հայտարարությունում թուրքական կողմը աջակցել է կայուն խաղաղությանը միտված ջանքերին։

«Թուրքական կողմը ցանկություն է հայտնել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններում գրանցված դրական գործընթացները, խաղաղության վերածվելով, համաձայնության հանգեցնեն, և թուրքական կողմը հաստատել է իր աջակցությունը կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր բարենպաստ ջանքերին», - հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով կառույցի հայտարարությանը։  

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաև ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև Պաղեստինի ճգնաժամին վերաբերող հարցեր։ Անկարայի համոզմամբ՝ խիստ անհրաժեշտություն է ավելացնել Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչողների թիվը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում