Գլխավոր Լրահոս

Հայաստանը Ֆրանսիայի հետ ստորագրել է CAESAR հրետանային համակարգի գնման պայմանագիր

Հայաստանը Ֆրանսիայի հետ ստորագրել է CAESAR հրետանային համակարգի գնման պայմանագիր

Հայաստանը Ֆրանսիայի հետ ստորագրել է CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագիր, հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։

«Շարունակում ենք Հայաստանի հետ ամրապնդել պաշտպանական ոլորտում մեր հարաբերությունները: Ջերմ և արդյունավետ հանդիպում եմ ունեցել իմ պաշտոնակից Սուրեն Պապիկյանի հետ՝ Eurosatory-ի շրջանակում։ Նոր կարևոր մեկնարկ՝ CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման մասին պայմանագրի կնքմամբ»,- X-ի իր էջում գրել է Լըկորնյուն։

CAESAR-ը 155 մմ տրամաչափով ինքնագնաց հրետանային կայանք է, որն արտադրվում է ֆրանսիական Nexter ընկերության կողմից: Հրետանու հեռահարությունը տարբեր արկերի դեպքում 41-55 կմ է։ Հրետանային միջոցը 1 րոպեում կարող է 6-8 արկ արձակել։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 17-ին Փարիզում կայացած հանդիպմանը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը:

«Պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները: Կողմերը կարևորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ»,- ասված է հաղորդագրությունում։

ՊՆ-ը տեղեկացնում է, որ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։

Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։ Ֆրանսիան նաև «Բաստիոն» զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում