Գլխավոր Լրահոս

Թուրքիան ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը

Թուրքիան ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը

Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը, այդ մասին ասված է հունիսի 21-ի Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

«Ինչպես նախկինում քանիցս նշել ենք, Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի անհրաժեշտություն է», - նշված է հայտարարության մեջ։

Անկարան նկատում է, որ Հայաստանի ճանաչումը հետևել է Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի համանման որոշումներին և շեշտել, որ «թուրքական կողմը շարունակելու է Պաղեստինի ճանաչման ուղղությամբ ջանքերի գործադրումը»։

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր՝ հունիսի 21-ին, հայտարարել է, որ Երևանը ճանաչում է Պաղեստինի պետությունը՝ «վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում