Գլխավոր Լրահոս

Արաբկիրի թաղապետի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, երկու տեղակալները կալանավորվել են

Արաբկիրի թաղապետի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, երկու տեղակալները կալանավորվել են

Դատարանի որոշմամբ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, իսկ նրա երկու տեղակալները կալանավորվել են։

Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ Արամ Ազատյանի նկատմամբ կիրառվել է երկու ամսով տնային կալանք և 30 մլն դրամ գրավ։ Նրա տեղակալ Գեղամ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել մեկ ամսով կալանքը, մյուս տեղակալ Դավիթ Բալասանյանի նկատմամբ` երկու ամսով։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին առնչվող քրեական վարույթը նախաձեռնվել Պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու հոդվածներով։ Նրա խոսքով՝ քրեական գործի շրջանակում մեղադրանքներ է ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են:

Հուլիսի 3-ին քննչական կոմիտեն ազգային անվտանգության ծառայության օժանդակությամբ Արաբկիրի թաղապետարանում քննչական գործողություններ էր իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել էին թաղապետն ու նրա երկու տեղակալները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում