Գլխավոր Լրահոս

Բայրամովը ևս մեկնել է ԱՄՆ

Բայրամովը ևս մեկնել է ԱՄՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Միացյալ Նահանգներ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ը։

Ըստ հաղորդագրության՝ Բայրամովը Վաշինգտոնում մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կունենա։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս մեկնել է ԱՄՆ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Հայաստանի ԱԳՆ-ը ևս տեղեկացրել է, որ ծրագրված են երկկողմ հանդիպումներ՝ չմանրամասնելով, թե ինչ հանդիպումների մասին է խոսքը։

Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածության դեռ չկա։

***

Հունիսի 28-ին Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը հրավիրվել են Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Հուլիսի 2-ին ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը նշել է, որ Միացյալ Նահանգներն աշխատելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում