Մակրոնն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։
Ելիսեյան պալատի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումը կայացել է հուլիսի 11-ին Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։
Ըստ ֆրանսիական կողմի հաղորդագրության՝ Մակրոնը վերահաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը` խաղաղության պայմանագիրը շուտափույթ կնքելու նպատակով։ Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ պայմանագրի կնքումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում:
Մակրոնն ու Էրդողանը անդրադարձել են նաև ռուս-ուկրաինական և իսրայելա-պաղեստինյան հակամարտություններին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում անցկացվող ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարության ղեկավարների հանդիպումից հետո կայացած մամուլիս ասուլիսին ևս խոսել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մասին։
Հարցին, թե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության փաստաթուղթ կստորգրե՞ն այս տարվա ընթացքում, Էրդողանը պատասխանել է․ «Իլհամ Ալիևը կորոշի, ոչ թե ես։ Մեր ցանկությունն է, որ ստորագրվի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի։ Մենք Հայաստանի վարչապետի հետ մեր զրույցներում տեսնում ենք, որ դրական քայլեր են արվում։ Իլհամ եղբայրս էլ հանդիպումներում ասել է, որ կողմ է նախաձեռնված դրական քայլերին»։
Civilnet










