Գլխավոր Լրահոս

Մեր ցանկությունն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի․ Էրդողան

Մեր ցանկությունն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում անցկացվող ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարության ղեկավարների հանդիպումից հետո կայացած մամուլիս ասուլիսին, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին։

Հարցին, թե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության փաստաթուղթ կստորգրե՞ն այս տարվա ընթացքում, Էրդողանը պատասխանել է․ «Իլհամ Ալիևը կորոշի, ոչ թե ես։ Մեր ցանկությունն է, որ ստորագրվի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի։ Մենք Հայաստանի վարչապետի հետ մեր զրույցներում տեսնում ենք, որ դրական քայլեր են արվում։ Իլհամ եղբայրս էլ հանդիպումներում ասել է, որ կողմ է նախաձեռնված դրական քայլերին»։

Էրդողանը նաև անդրադարձել է պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանը՝ արձագանքելով այն հարցադրմանը, թե «Ֆրանսիան որպես Եվրամիության երկիր ակտիվորեն զինում է Հայաստանին ու ռևանշիստական քաղաքականություն վարում»․ 

«Երբևիցե ճիշտ չեն խաղաղութունից բաժին ստանալու կամ խաղաղության վրա ստվեր նետելու փորձերը։ Եթե պետք լինի, այդ թեման պարոն Մակրոնի հետ ավելի ուշ կքննարկենք։ Մոտ ժամանակներում մենք հանդիպելու ենք։ Եթե տարածաշրջանում բացասական զարգացումներ լինեն, այդ հարցով կրկին նրա հետ կզրուցենք»,- ասել է Էրդողանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում