Գլխավոր Լրահոս

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվի Անահիտ աստվածուհու արձանի գլուխը

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվի Անահիտ աստվածուհու արձանի գլուխը

Այս տարվա սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը։ Ցուցադրությունը տևելու է 6 ամիս։ Այդ մասին կառավարության հուլիսի 18-ի նիստի ժամանակ ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ ցուցադրության վեց ամիսների ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300 000 այցելու։ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է 15,6 մլն դրամ ուղղել ցուցադրության հանրահռչակմանը։ 

«Այս աշնանը պլանավորում ենք Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ ցուցադրություն բացել, որը շատ կարևոր նշանակություն է ունենալու թանգարանային ոլորտի և թանգարանի միջազգայնացման ուղղությամբ։ Նախորդ տարվանից այս ուղղությամբ աշխատանքներ ենք ձեռնարկել, որի արդյունքում 2024-ին պայմանագիր է ստորագրվել Բրիտանական թանգարանի հետ համատեղ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը Պատմության թանգարանում իրականացնելու մասով։ Դրա շրջանակներում առաջին անգամ Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքը կցուցադրվի Հայաստանում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում