Գլխավոր Լրահոս

Մոդիի մոտեցումները նպատակ ունեն նպաստել Ուկրաինայում խաղաղ կարգավորմանը․ Հնդկաստանի ԱԳՆ 

Մոդիի մոտեցումները նպատակ ունեն նպաստել Ուկրաինայում խաղաղ կարգավորմանը․ Հնդկաստանի ԱԳՆ 

Հնդկաստանի Վարչապետ Նարենդրա Մոդին ընդգծել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը․ այս մասին ուրբաթ հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդիր Ջեյսվալը, հաղորդում է հնդկական Dailyhunt կայքը։ 

Մամուլի ամենշաբաթյա ճեպազրույցում Ջեյսվալն ասել է, որ վարչապետ Մոդիի մոտեցումները նպատակ ունեն նպաստել Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը և խուսափել հետագա արյունահեղությունից։

Հուլիսի 8-9-ին Ռուսաստան կատարած այցի ընթացքում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Վարչապետը մեկնել էր Ռուսաստան՝ մասնակցելու Հնդկաստանի և Ռուսաստանի միջև 22-րդ տարեկան գագաթնաժողովին: Այդ առիթով նա շատ հստակ ասել է, որ որևէ հակամարտության լուծում մարտի դաշտում չպետք է լինի»,- ասել է Ջեյսվալը: 

«Վարչապետ Մոդին հստակեցրել է նաև, թե ինչ է մտածում բռնության և երեխաների, բռնության ազդեցության ենթարկվող անմեղ մարդկանց և ընդհանրապես բռնության մասին: Այս բոլոր հարցերը շատ պարզ արտահայտվեցին մամուլի համար նրա հայտարարություններում»,- ասել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակը։ 

Ջեյսվալը նշել է, որ արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը զրուցել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Ավելի վաղ Ջայշանքարը X սոցիալական մեդիայի հարթակում իր հեռախոսազանգի մասին գրառում էր արել` նշելով, որ ուկրաինացի պաշտոնակցի հետ զրույցի առանցքը եղել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը։ «Այսօր կեսօրին լավ զրույց ունեցա Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Խոսեցինք մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման մասին»,- գրել էր նա:

Նարենդրա Մոդիի Ռուսաստան այցից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիասթափություն էր հայտնել՝ այցը որակելով «ավերիչ հարված խաղաղության ջանքերին»։

Ռուսաստան կատարած իր երկօրյա այցի ընթացքում Մոդին Վլադիմիր Պուտինին հանդիպել էր Մոսկվայի արվարձանում գտնվող նրա տանը։

Զելենսկին սոցիալական մեդիայի X հարթակում գրել էր, որ նույն օրը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ամենամեծ մանկական հիվանդանոցին Ռուսաստանի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 37 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, ևս 170-ը՝ վիրավորվել։

«Ռուսական հրթիռը հարվածել է Ուկրաինայի ամենամեծ մանկական հիվանդանոցին՝ թիրախավորելով քաղցկեղով հիվանդ երիտասարդներին։ Շատերը մնացել են փլատակների տակ։ Մեծ հիասթափություն և խաղաղության ջանքերին կործանարար հարված է, երբ տեսնում ենք, որ աշխարհի ամենամեծ ժողովրդավարության առաջնորդը գրկում է աշխարհի ամենաարյունոտ հանցագործին Մոսկվայում»,- ասել էր Ուկրաինայի նախագահը։

Վարչապետ Մոդիի Մոսկվա կատարած այցը նրա առաջին ուղևորությունն էր Ռուսաստան 2022-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունից ի վեր։

Dailyhunt-ը նշում է, որ Հնդկաստանը միշտ հանդես է եկել երկխոսության և դիվանագիտության օգտին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու և խաղաղությունը վերականգնելու համար:  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում