Կառավարությունը ստեղծում է ընկերություն՝ հասկանալու, թե Հայաստանին ինչ ատոմակայան է պետք

Հայաստանի կառավարությունը հիմնում է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը, որոշման նախագիծը ներառված է կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում։
Ըստ նախագծի հիմնավորման՝ վերոնշյալ կազմակերպությունը պետք է համեմատական ուսումնասիրություն անցկացնի բոլոր նոր առաջարկվող ատոմակայանների տեխնոլոգիաների և տեխնիկատնտեսական հիմնավորումների միջև։ Ընկերությունը պետք է ներկայացնի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ իր մասնագիտական առաջարկը, ինչը պետք է լինի բազմակողմանի հիմնավորված փաստաթուղթ։ Վերջինս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կազմակերպությունը պետք է բանակցի և նախապատրաստի նոր միջուկային էներգաբլոկ/ների կառուցման, ֆինանսավորման, տիրապետման և շահագործման հետ կապված փաստաթղթերը:
«Տեխնոլոգիայի ընտրության և կայանի կառուցման նախապատրաստական փուլում կազմակերպությանը մոտավոր գնահատմամբ անհրաժեշտ կլինի շուրջ 800 միլիոն դրամ տարեկան բյուջե»,- նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։
Կառավարությունն ակնկալում է, որ նոր ընկերությունը ստեղծումից հետո 1,5-2 տարի անց կկարողանա եզրակացություն ներկայացնել։
***
Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ Այն պարբերարաբար երկարաձգվել է։ Կառավարության 2021-ի որոշմամբ՝ այն նախատեսվում է շահագործել մինչև 2036-ը։ Տեխնիկական վերազինումն իրականացնում է «Ռոսատոմը»։
Հայաստանում վաղուց է քննարկվում նոր ատոմակայան կառուցելու հարցը։ Արծարծվող թեմաների շարքում նաև նոր ատոմակայանի հզորությունն է։ Ռուսական ռեակտորների հզորությունը մոտ 1000-1200 ՄՎտ է։ Հայաստանին, մինչդեռ, ավելի հարմար է նվազ հզորությամբ ատոմակայանը։ Ներկայում երկրի ամբողջ էներգետիկ պահանջարկը մոտ 1200 ՄՎտ է։
Հայաստանում վերջերս սկսել է քննարկվել նվազ հզորությամբ ամերիկյան մոդուլային ատոմակայան կառուցելու հնարավորությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել է, որ Հայաստանը դիտարկում է մոդուլյար ատոմակայանի կառուցման հնարավորությունը, քանի որ դա առավել անվտանգ է․ «Երբ այդ էլեկտրակայանում տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև այդ վթարը շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնում և, ըստ էության, այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է»։
https://civilnet.am/news/784374/%d5%b6%d5%b8%d6%80-%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a1%d6%81%d5%a8-%d5%b4%d5%bf%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d5%bc%d5%a1%d6%80%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%82%d5%ac-%d5%a3%d5%b6%d5%a4%d5%a1%d5%af%d5%b6-%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%a4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%e2%80%a4-%d5%a3%d6%80%d5%ab%d5%a3%d5%b8%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6/Հայաստանը թեև առարկայական բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու համար, սակայն դեռևս չի կողմնորոշվել նոր էներգաբլոկի մոդելի հարցում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը DW-ի հետ զրույցում ասել է, որ նոր էներգաբլոկի կառուցման հարցում Հայաստանը բանակցում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ։
Civilnet










