Հայաստանի և Բրիտանիայի գլխավոր շտաբի պետերը քննարկել են համագործակցությունը

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Համաժողովի շրջանակում Էդվարդ Ասրյանը հանդիպում է ունեցել բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլանդ Ուոքերի հետ։
«Քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցության շրջանակը և դրա հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Civilnet










