Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը դուրս եկան ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ փուլ։
97 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը 9-0 հաշվով հաղթեց Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սեունջուն Կիմին։ Մեկ ժամ անց կայացած քառորդ եզրափակչում էլ վերջին վայրկյաններին կարողացավ 9-5 հաշվով հաղթել Ուզբեկստանը ներակայացնող Ռուստամ Ասալակովին։
77 կգ քաշային կարգում կայացած մեկնարկային գոտեմարտում Մալխաս Ամոյանը 8-0 հաշվով հաղթեց Ֆինլանդիան ներկայացնող Ջոնի Սարկինենին։ Քառորդ եզրափակչում էլ 3-0 հաշվով հաղթեց իրանցի Ամին Կամիյանինեջադին։
Այսօր կկայանան նաև կիսաեզրափակիչները։ Երևանի ժամանակով 20:15-ին Մալխաս Ամոյանը կմրցի Ճապոնիան ներկայացնող Նաո Կուսակայի հետ, Արթուր Ալեքսանյանն էլ 20:29-ին կմրցի Կուբան ներկայացնող Գաբրիել Ռոսիլյոյի հետ։
Civilnet











