Գլխավոր Լրահոս

Ռուսական հարթակը միշտ ընդունելի է Հայաստանի հետ բանակցությունների համար․ Բայրամով

Ռուսական հարթակը միշտ ընդունելի է Հայաստանի հետ բանակցությունների համար․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ ընդունելի վայր է եղել Հայաստանի հետ բանակցությունների համար։

Ռուսական «Իզվեստիա» թերթի հետ հարցազրույցում Բայրամովն ասել է, թե Ադրբեջանը հավատարիմ է բանակցային գործընթացին․ «Ռուսական հարթակը մեզ համար միշտ ընդունելի է եղել։ Մենք պատրաստ ենք օգտագործել տվյալ հարթակը, բայց վերջին շրջանում հենց հայկական կողմը դրան համաձայնություն չի տվել»։

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, բայց Երևանի «անհիմն պահանջները» պետք է վերացվեն «իրավաբանորեն հիմնավորված ձևով»։

«Ադրբեջանական կողմի դիրքորոշումն այն է, որ մենք նպատակ ունենք նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց բոլոր այն անհիմն պահանջները, դիրքորոշումները, որոնք տասնամյակներ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է, պետք է լիովին վերացվեն: Եվ դա պետք է տեղի ունենա ոչ թե հայտարարությունների և հռչակագրերի մակարդակում, այլ պետք է արտացոլվի իրավաբանորեն հիմնավորված ձևով»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

Ադրբեջանական կողմը խաղաղության պայմանգրի կնքման համար առաջ է քաշում Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը։ Բաքվի պնդմամբ՝ ՀՀ մայր օրենքում տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում