Գլխավոր Լրահոս

Ադրբեջանում նոր մեղադրանքներ են առաջադրել AbzasMedia-ի գործով լրագրողներին

Ադրբեջանում նոր մեղադրանքներ են առաջադրել AbzasMedia-ի գործով լրագրողներին

Այթան Ֆարհադովա, OC Media

Ադրբեջանի ոստիկանությունը նոր մեղադրանք է առաջադրել AbzasMedia-ի աշխատակիցներից երկուսի և մեկ տնտեսագետի նկատմամբ, որոնք ձերբակալվել են Ադրբեջանի իշխանությունների՝ անկախ լրատվամիջոցների դեմ իրականացվող ճնշումների շարքում:

Բաքվի քաղաքային ոստիկանության գլխավոր քննիչն ուրբաթ մեղադրել է AbzasMedia-ի փոխտնօրեն Մահամմեդ Կեկալովին, լրագրող Նարգիզ Աբսալամովային և լրատվամիջոցի աշխատակից չհամարվող, տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեին անօրինական ձեռնարկատիրության, կազմակերպված խմբի կազմում ակտիվների մաքսանենգության, հարկերից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու մեջ։

Նոր հոդվածներով մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց կարող է սպառնալ մինչև 12 տարվա ազատազրկում և մինչև 20 տարվա ազատազրկում` որպես կազմակերպված խմբի կազմում արտարժույթի մաքսանենգության նախկին մեղադրանքով:

AbzasMedia-ի ժամանակավոր գլխավոր խմբագիր Լեյլա Մուստաֆաևան OC Media-ին ասել է՝ ինքն ակնկալում է, որ AbzasMedia-ի կալանավորված երեք այլ անդամների մեղադրանք կառաջադրվի նույն հոդվածներով՝ լրատվամիջոցը վարկաբեկելու համար:

«Մենք կարծում ենք, որ քննիչն ուզում է նախաքննությունն ավարտել, և տրամաբանորեն չէին կարող այս գործը փակել որպես մաքսանենգություն. դրա համար էլ ավելացրել են հարկերից խուսափելը և ապօրինի ձեռնարկատիրությունը»,- ասել է նա։

Նույն օրը ոստիկանությունը հայտարարել է նոր մեղադրանքի մասին։ Ֆարիդ Մեհրալիզադեի կինը՝ Նարգիզ Մուխտարովան, չի ընդունում մեղադրանքը՝ որակելով  դրանք «պարզապես անհեթեթ մեղադրանքներ՝ առանց որևէ ապացույցի»։

«Երկար տարիներ Ֆարիդն աշխատել է բանկում պաշտոնական աշխատանքային պայմանագրով։ Մեքենան, որը նա գնել է իր անունով՝ պաշտոնական փոխանցումով, այն գնով, որը պաշտոնեական աշխատավարձով անձը կարող է հեշտությամբ գնել և օգտագործել անձնական նպատակներով, ներկայացվում է որպես լվացված փողերով գնված գույք»,- ասել է նա։

Մեհրալիզադեն կալանավորվել էր մայիսին AbzasMedia-ի դեմ գործի շրջանակներում՝ չնայած անկախ լրատվականի հետ որևէ կապ չուներ:

Ադրբեջանը անկախ լրատվամիջոցների դեմ ճնշումներն ուժեղացրել է նոյեմբերից՝ AbzasMedia-ի վրա գրոհով: Մաքսանենգության մեղադրանքով ոստիկանությունը կալանավորել է լրատվամիջոցի աշխատակիցներից հինգին, այդ թվում՝ տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզիին, փոխտնօրեն Մահամմադ Կեկալովին, լրագրողներ Նարգիզ Աբսալամովային և Էլնարա Գասիմովային։

Նույն մեղադրանքով AbzasMedia-ի դեմ գործի շրջանակներում իշխանությունները կալանավորել են անկախ լրագրող Հաֆիզ Բաբալիին։

AbzasMedia-ի գործով բոլոր ձերբակալվածները չեն ընդունում իրենց առաջադրված բոլոր մեղադրանքները և պնդում են, որ ձերբակալությունները կապված են իրենց լրագրողական աշխատանքի հետ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում