Գլխավոր Լրահոս

Քըլըչը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության հեռանկարը, այլ հարցեր

Քըլըչը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության հեռանկարը, այլ հարցեր

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 13-ին Բաքվում ընդունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ըստ գործակալության՝ կողմերն ի թիվս այլ հարցերի, քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ու հայ-թուրքական կարգավորման գործընթացները, ինչպես նաև անվտանգային հարցեր։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը [հայ-ադրբեջանական] խաղաղության գործընթացի առջև ծառացած մարտահավեր է համարել Հայաստանի Սահմանադրության հարցն ու «երրորդ երկրների՝ Հայաստանին զինելու քաղաքականությունը»։

Սերդար Քըլըչը Բաքու կատարած այցից առաջ Մոսկվայում էր, որտեղ սեպտեմբերի 11-ին հանդիպել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին։ Գալուզինն իր հերթին` Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակության կազմում, սեպտեմբերի 13-ին ժամանել է Երևան։ Ռուսական պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում