Գլխավոր Լրահոս

Շոյգուն կրկին Թեհրանում է՝ փոխանցելու Պուտինի ուղերձը

Շոյգուն կրկին Թեհրանում է՝ փոխանցելու Պուտինի ուղերձը

Ռուսաստանի  անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն սեպտեմբերի 17-ին մեկնել է Թեհրան՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, այդ մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Շոյգուն, որը մեկ շաբաթ առաջ էր Սանկտ-Պետերբուրգում հանդիպել իրանցի պաշտոնակից Ալի Աքբար Ահմադիանին, Թեհրան կատարած այցի ընթացքում բացի վերջինից հանդիպել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

Ըստ իրանական կողմի՝ Շոյգուն Թեհրան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ՝ քննարկելու օրերս Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրականացումը։

Ռուսաստանցի պաշտոնյան վերահաստատել է Իրանի քաղաքականությունը միջանցքների և Ադրբեջանի հետ հաղորդակցության հարցերում։

Ըստ Mehr-ի՝ Շոյգուն Իրանի նախագահի հետ հանդիպմանը փոխանցել է Ռուսաստանի նախագահի ուղերձը։

Վերջին հանդիպումները տեղի են ունենում աշխարհաքաղաքական այն ֆոնին, երբ Իրանն իր անհամաձայնությունն է հայտնում Մոսկվային՝ կապված Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղու հետ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում