Գլխավոր Լրահոս

Նյու Յորքում կկայանա Փաշինյան-Էրդողան հանդիպում․ CNN TÜRK 

Նյու Յորքում կկայանա Փաշինյան-Էրդողան հանդիպում․ CNN TÜRK 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 24-ին, հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, այդ մասին հայտնում է CNN TÜRK -ը։

Թուրքական լրատվամիջոցի ամերիկյան թղթակից Յունուս Փաքսոյի փոխանցմամբ՝ Էրդողանը, ի թիվս այլ երկրների ղեկավարների, «Թուրքական տանը» հյուրընկալելու է Հայաատանի վարչապետին։ Լրագրողն իր մեկնաբանության մեջ նշել է, որ սեպտեմբերի 24-ի այդ հանդիպումը ամենակարևորներից է լինելու և կարող է ծառայել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը՝ բացելով նոր հեռանկարներ։

Էրդողանը հանդիպելու է նաև Իրանի, Ուկրաինայի նախագահներ Մասուդ Փեզեշքիանին ու Վոլոդիմիր Զելենզսկուն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և այլ անձանց։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նյու Յորքում նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Ըստ վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում