Գլխավոր Լրահոս

Լիբանանում իսրայելական հարվածներից զոհվածների թվում հայերի մասին տվյալներ չկան․ ԱԳՆ

Լիբանանում իսրայելական հարվածներից զոհվածների թվում հայերի մասին տվյալներ չկան․ ԱԳՆ

Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում զոհվածների ու վիրավորների թվում հայերի առկայության մասին տվյալներ այս պահին չկան․ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ նախօրեին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 492 մարդ, այդ թվում՝ 35 երեխա և 58 կին, վիրավորվել է 1 645 մարդ։ Ըստ գերատեսչության՝ հազարավոր ընտանիքներ տեղահանվել են։

Իսրայելը հայտարարել է, որ սեպտեմբերի 23-ին օդային հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի դիրքերին։ Վերջինս, ըստ Al Jazeera-ի, պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական թիրախներին։

ՄԱԿ-ը հանդես է եկել լարվածության նվազեցման կոչով, իսկ Թուրքիան հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա «կարող է ամբողջ տարածաշրջանը ներքաշել քաոսի մեջ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում