Գլխավոր Լրահոս

Խաղաղության հարցում «Փաշինյանի մոտեցումը բացասական չի թվում», նշել է Էրդողանը

Խաղաղության հարցում «Փաշինյանի մոտեցումը բացասական չի թվում», նշել է Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին։

«Պարոն Փաշինյանի մոտեցումը բացասական չի թվում», հայտարարել է Էրդողանը՝ պատասխանելով ավելի վաղ Թուրքական տանը Փաշինյանի հետ հանդիպման մասին հարցին։

Ըստ նրա՝ Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ հասնեն խաղաղության պայմանագրի կնքմանն ու խաղաղ ապրեն որպես հարևաններ։ 

«Մենք հետամուտ ենք այդ գործին և այդ ուղղությամբ ջանքեր ենք գործադրում»,- ասել է Էրդողանը։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացիկ զարգացումներն ու առկա խնդիրները կհաղթահարվեն և իրենց լուծումը կստանան։

«Ներկայում Ադրբեջանը նման սպասման մեջ է ու ջանքեր է գործադրում, ինչը նկատում ենք նաև Հայաստանում։ Կարծում ենք, որ խաղաղության և կայունության մթնոլորտը բոլորի համար շատ դրական կլինի։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը նրանց համար նոր հնարավորություններ և օգուտներ կստեղծի։ Խաղաղության այդ գործընթացը դրական կազդի նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վրա»,- ասել է Էրդողանը։

https://civilnet.am/news/798081/%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%87-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%ab%d5%bb%d6%87-%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b6%d5%b7%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%ac%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a1%d6%81-%d5%af%d5%a1-%d5%a8%d5%bd%d5%bf-%d5%a7%d6%80%d5%a4%d5%b8%d5%b2%d5%a1%d5%b6%d5%ab/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում