Գլխավոր Լրահոս

Արցախցիների բնակապահովման ծրագրի համար ստացվել է 990 դիմում

Արցախցիների բնակապահովման ծրագրի համար ստացվել է 990 դիմում

Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ արցախցիների բնակապահովման ծրագրի առաջին փուլի համար ստացվել է 990 դիմում. այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Դիմումներից հաստատվել է 30-ը. մյուսները մերժվել կամ ուսումնասիրման փուլում են։ Հավաստագիր ստացել է շուրջ 30 ընտանիք, որոնք առայժմ չեն իրացրել այն: 

Մերժման պատճառներից առաջինն այն է, որ ընտանիքի առնվազն մեկ անդամը չունի քաղաքացիություն, երկրորդը՝ ընտանիքի առնվազն մեկ անդամը չունի տեղահանվածի կարգավիճակ։

«Երկուսն էլ կարգավորվող խնդիրներ են, այսինքն՝ ասում ենք մերժում, բայց դա նախնական ծանուցում է, որ ընտանիքում այսինչ անձը՝ չափահաս կամ անչափահաս, խնդիր ունի տվյալների հետ կապված, և ընտանիքը տվյալ անձի խնդիրները կարգավորելուց հետո կարող է կրկին լրացնել նոր դիմում և արդեն ստանալ հավաստագիր»,- ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։ 

Ըստ նախարարության՝ կանխատեսվում է, որ առաջին փուլի համար կդիմի 4200 շահառու ընտանիք:

ՀՀ միգրացիոն ծառայությունից էլ հայտնում են, որ հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիություն ստանալու համար դիմել է 2727 արցախցի, որոնցից 1710-ին արդեն շնորհվել է քաղաքացիություն։

***

Հունիսի 15-ին մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը: Աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։ Առաջին փուլում կարող են դիմել երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։ Առաջին փուլի համար դիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ։

Սիրանուշ Ադամյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում