Գլխավոր շտաբի պետն ԱՄՆ-ում քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Միացյալ Նահանգներում քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
«ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հոկտեմբերի 15-ին հանդիպումներ է ունեցել Պաշտպանական անվտանգության հարցերով համագործակցության գործակալության տնօրեն Մայք Միլլերի, ԱՄՆ բանակի անվտանգության աջակցման հրամանատարության հրամանատար, բրիգադի գեներալ Ալեն Փեփերի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ, պաշտպանական քաղաքականության գրասենյակի տնօրեն Թրեսա Գուենովի հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքին, առաջիկա ծրագրերին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Civilnet










