Գլխավոր Լրահոս

Մահացել է Ֆեթուլլահ Գյուլենը

Մահացել է Ֆեթուլլահ Գյուլենը

ԱՄՆ-ում 83 տարեկանում մահացել է հայտնի գործիչ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքական իշխանությունները Գյուլենին համարում էին Թուրքիայի թշնամի՝ նրան մեղադրելով 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մեջ։ Դրանից հետո թուրքական կողմը երկրի ներսում «պատերազմ էր» հայտարարել Գյուլենի հետևորդների՝ «գյուլենականների» դեմ։ 

Թուրք ազդեցիկ գործիչը 90-ականների վերջերից բնակվում էր ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Թուրքական իշխանությունները քանիցս դիմել են ԱՄՆ-ի ղեկավարությանը՝ նրան Թուրքիա արտահանձնելու պահանջով, սակայն մշտապես մերժում են ստացել։ Այդ հարցը ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամենակնճռոտ հարցերից էր համարվում։

Ըստ թուրքական կողմի՝ աշխարհի տարբեր մասերում, հատկապես Եվրոպայում և ԱՄՆ-ում գործում են Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարախոսությանը հարող մի շարք դպրոցներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում