Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք

Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, տրանսպորտային և դրամական միջոցներ։
«Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62,8 մլն դրամ, 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար»,- ասված է հաղորդագրությունում։
https://civilnet.am/news/800556/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%ab-%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4%d5%ab%d6%81-%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d5%ad%d5%b8%d6%82%d5%a6%d5%be%d5%b8%d5%b2-%d5%bc%d5%a4-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d6%81%d5%ab%d5%b6-%d6%83%d5%a1%d5%ad%d5%a1%d5%be-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a4%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81/ https://civilnet.am/news/679417/%d5%be%d5%a5%d5%a9%d5%ab%d5%b6%d5%a3-%d5%b8%d5%9e%d6%82%d6%80-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d5%be-%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8/
Civilnet










