Գլխավոր Լրահոս

Հնարավոր է՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն ավելի շուտ, քան՝ Ադրբեջանի. Ռուբինյան

Հնարավոր է՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն ավելի շուտ, քան՝ Ադրբեջանի. Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հնարավոր է համարում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ավելի շուտ դրական հանգուցալուծման կհասնի, քան հայ-ադրբեջանականը։

«Ես չեմ ասում, որ այդպես կլինի, ասում եմ՝ այդպիսի հնարավորություն տեսնում եմ»,- հոկտեմբերի 24-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Ռուբինյանը։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին, անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել էր «շոշափելի առաջընթացի» մասին․ «Զգուշավոր լավատեսություն կհայտնեմ, թերևս այս անգամ պակաս զգուշավոր և մի փոքր ավելի շատ հաստատ լավատեսություն»։

Ռուբինյանը Միրզոյանի լավատեսությունը բացատրում է հետևյալով․ «Կարծում եմ՝ այս գործընթացի շնորհիվ կողմերն ավելի ընկալունակ են դարձել միմյանց դիրքորոշումների հարցում»։

***

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները երեք անգամ հանդիպել են Վիեննայում, երկու անգամ՝ հայ-թուրքական սահմանին։ 2022-ի հուլիսի 1-ին Ռուբինյանը և Քըլըչը Վիեննայում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Մինչ օրս, սակայն, պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։

Հայաստանի կառավարաթյան պնդմամբ՝ խաղաղության պայմանագրի նախագծի 16 հոդվածից 13-ն ամբողջությամբ համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի։ Բաքուն մի քանի անգամ մերժել է արդեն համաձայնեցված հոդվածներով պայմանագիրը ստորագրելու Երևանի առաջարկը։ Ադրբեջանական կողմը նշում է, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, որում, ըստ իրենց՝ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Հայկական կողմը հակադարձում է և հայտարարում, որ սահմանադրական փոփոխությունների պահանջը խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու նպատակ է հետապնդում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում