Վրաստանում քվեարկությունը ավարտվել է: Ըստ 220 տեղամասերի էքզիտ-պոլերի արդյունքների՝ ընտրողների մեծամասնությունը քվեարկել է Վրացական երազանքի օգտին:
Gorbi-ի տվյալների համաձայն՝ Վրացական երազանքին քվեարկել է ընտրողների 56 տոկոսը, ըստ HarrisX-ի՝ 42 տոկոսը: Համաձայն տարբեր կենտրոնների իրականացրած էքզիտ-պոլերի՝ Վրացական երազանքից հետո ամենաշատ ձայները հավաքել է Միասնություն - Ազգային շարժում դաշինքը:
Ընտրություններին մասնակցում է 18 կուսակցություն և դաշինք: Վրացական երազանքի գլխավոր մրցակիցներն են Միասնություն - Ազգային շարժում կուսակցությունը, Փոփոխությունների կոալիցիա դաշինքը, Ուժեղ Վրաստան դաշինքը, Հանուն Վրաստանի շարժումը:
Կարդացեք նաև՝
Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են. որոնք են հիմնական ուժերը
Ընտրախատումների փորձեր Վրաստանի խորհրդարանական ընտրություններում
«Վրացական երազանքը ջախջախիչ հաղթանակի է սպասում»․ Իրակլի Կոբախիձե
Civilnet











