Գլխավոր Լրահոս

«Ընտրություններն ամբողջովին կեղծվել են», Վրաստանի նախագահը ցույցի կոչ է արել

«Ընտրություններն ամբողջովին կեղծվել են», Վրաստանի նախագահը ցույցի կոչ է արել

Վրաստանի Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ընտրություններն ամբողջովին կեղծվել են:

«Մենք ականատես եղանք մի շատ անսովոր բանի, դա լիովին կեղծված էր [...] ձեր բոլոր ձայների լիակատար գողություն՝ օգտագործելով բոլոր տեխնիկաները, որոնք մենք տեսել ենք՝ այսօրվա տեխնոլոգիայի օգտագործմամբ կեղծիքը սպիտակեցնելու համար։ Նման բան երբեք չի եղել։ Մենք ականատես եղանք և ռուսական հատուկ գործողության զոհեր դարձանք, հիբրիդային պատերազմի նոր ձևերից մեկը, որն իրականացվեց մեր ժողովրդի՝ մեր երկրի դեմ»,- իր նստավայրում կայացած ասուլիսին ասել է Զուրաբիշվիլին։

«Այս ընտրությունների ընթացքում մեզ զրկեցին քվեարկելու իրավունքից։ Անցկացված ընտրությունները ռուսական էին, մեզնից խլեցին ընտրությունների ինստիտուտը»։

«Ես ուզում եմ այսօր այստեղ ասել, որ ես որպես այս պետության միակ մնացած անկախ ինստիտուտ չեմ ճանաչում այս ընտրությունները, դրանք չեն կարող ճանաչվել, դա կլիներ նույնը, ինչ Ռուսաստանի մուտքն այստեղ ճանաչելը՝ Վրաստանի ենթարկումը Ռուսաստանին։ Ես դրա համար չեմ եկել Վրաստան։ Մեր նախնիները դրա համար չեն ապրել։ Մենք դա չենք ընդունի, ոչ ոք չի կարող խլել Վրաստանի եվրոպական ապագան»։

Նախագահ Զուրաբիշվիլին կոչ է արել երկուշաբթի ժամը 19:00-ին բողոքի ցույցի դուրս գալ Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում՝ ասելով, որ արել հասարակությունը պետք է «միասնաբար կանգնի» և չճանաչի ընտրությունների արդյունքները։ «Դա խորհրդանշական [հավաք] կլինի», - ասել է նա։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում 54 տոկոս քվեով հաղթանակ է տարել իշխող Վրացական երազանք կուսակցությունը, որը օրենսդիրում կստանա 150 մանդատից 89-ը։

Խորհրդարան մտնելու շեմը հաղթահարել է ևս չորս կուսակցություն՝ Փոփոխությունների կոալիցիան՝ 11%, Միասնություն – Ազգային շարժումը՝ 10%, Հզոր Վրաստանը՝ 9% Հանուն Վրաստանին՝ 8%։

WeVote դիտորդական խումբը, որը բաղկացած է մի շարք առաջատար ՀԿ-ներից և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, այդ թվում՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Վրաստան, Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա (GRASS), Քաղաքացիական հասարակության հիմնադրամ, IDFI և այլ կազմակերպություններից, չի ճանաչել ընտրությունների արդյունքները։ Այս խումբը ընտրատեղամասեր էր ուղարկել 2,000 դիտորդ։

Տե՛ս նաև՝

Վրացական երազանքը 53% է ստացել. ամենաքիչ քվեն՝ Թբիլիսիում, ամենաշատը՝ հայաբնակ տարածքներում
Վրաստանում դիտորդական խումբը կոչ է անում անվավեր ճանաչել քվեարկությունը

Աղբյուրը՝ OC Media

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում