Գլխավոր Լրահոս

Թուրքիան ուշադիր հետևում է խաղաղության ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին․ Էրդողան

Թուրքիան ուշադիր հետևում է խաղաղության ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին․ Էրդողան

Թուրքիան ուշադիր հետևում է խաղաղության ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի գործադրած ջանքերին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ուշադիր հետևում ենք այդ ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի գործադրած անկեղծ ջանքերին։ Ակնկալում ենք շատ լավ նորություններ ստանալ, քանի դեռ արտաքին ուժերը սաբոտաժի չեն ենթարկել գործընթացը։ Մենք ադրբեջանցի եղբայրների հետ կշարունակենք համակարգված ձևով աշխատել կայուն խաղաղության համար»,- Թուրքիայի կառավարության հոկտեմբերի 28-ի նիստից հետո ասել է Էրդողանը։

Ըստ նրա՝ «ներկայում տարածաշրջանում խաղաղության քամիներ են փչում»։

Էրդողանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադարձել է նաև 3+3 հարթակին՝ հիշեցնելով հոկտեմբերի 18-ին Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների  մակարդակով անցկացված հանդիպումը։ Նա հայտարարել է հարթակն ինստիտուցիոնալ մակարդակի հասցնելու մտադրության մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում