Գլխավոր Լրահոս

Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11 600 արցախցի 

Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11 600 արցախցի 

Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 25 483 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 13 837-ը: Այսինքն, բռնի տեղահանությունից հետո նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և չի վերադարձել 11 646 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

ԱԱԾ-ն տրամադրել է նաև հոկտեմբեր ամսվա վիճակագրությունը․ hոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ից մեկնել է  24 814 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել է՝ 12 954-ը։ Բացասական սալդոն կազմում է 11 860 մարդ։  

ՍիվիլՆեթը պարբերաբար տվյալներ է հրապարակում բռնի տեղահանված անձանց միգրացիայի վերաբերյալ։ Ներքոնշյալ գրաֆիկում տվյալները ստացվել են տարբեր ամիսներին ԱԱԾ արված հարցումների հիման վրա։

2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում և նրանց օրենքի ուժով ճանաչում փախստական։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հունվարին «Ինֆոքոմ»–ին հայտնել են, որ բռնի տեղահանվել է շուրջ 150 հազար անձ, հավելել են՝ առավել հստակ թիվ ասել հնարավոր չէ: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում