Գլխավոր Լրահոս

Հայաստանից է կախված՝ կողմերը խաղաղության պայմանագիր կստորագրեն այս տարի, թե ոչ. Բայրամով

Հայաստանից է կախված՝ կողմերը խաղաղության պայմանագիր կստորագրեն այս տարի, թե ոչ. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի պատվիրակության բացակայությունը ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 համաժողովին Երևանի համար կորսված հնարավորություն է որակել։ 

«Չնայած Հայաստանը համաժողովին մասնակցելու համար գրանցել է իր մի քանի ներկայացուցիչների, սակայն նրանք չեն մասնակցում COP29-ին»,-  լրագրողների հետ զրույցում ասել է Բայրամովը։

Նա անդրադարձել է Հայաստանի հետ շարունակվող բանակցություններին և նշել,  որ «չնայած խաղաղության պայմանագրի հիմնական մասերը համաձայնեցված են, սակայն դեռևս կան չհամաձայնեցված կետեր»։  «Հայաստանից է կախված, թե արդյոք կողմերը խաղաղության պայմանագիր կստորագրեն մինչև տարեվերջ, թե ոչ»,- ասել է նա։

Ադրբեջանական կողմն ամենաբարձր մակարդակով՝ այդ թվում COP29-ի աշխատանքների ընթացքում շարունակում է պնդել, որ Երևանի հետ խաղաղության փաստաթղթի ստորագրման համար գլխավոր նախապայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։ 

Ադրբեջանական մերձիշխանական որոշ ներկայացուցիչներ Բաքվի պահանջների թվում հիշատակում են նաև միջազգային ատյաններում դատական հայցերի հետկանչն ու Հայաստանից Եվրամիության դիտորդական առաքելության դուրսբերումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում